Ալի Խամենեին հայտարարություն է տարածել
Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար Իրանի հետ բանակցությունների ընթացքում Միացյալ Նահանգների կողմից առաջադրված պայմանները հակասում են Իսլամական Հանրապետության հիմնարար սկզբունքներին: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Մեր շահերը պաշտպանող գլխավոր սկզբունքը «մենք կարող ենք» սկզբունքն է։ Նույնիսկ... Օմանի միջնորդությամբ ընթացող միջուկային բանակցությունների դեպքում, ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են այս սկզբունքին», - ասել է Խամենեին իր ելույթի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը կբացառի Իրանում ուրանի հարստացման ցանկացած գործունեություն: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ուրանի հարստացման արգելքը որակել է «կարմիր գիծ»: Կողմերի դիրքորոշումների տարբերության պատճառով ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ կարող է տեղի չունենալ, հաղորդում է CNN-ը:
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
ԳՇ պետը` գումարով բանակից ազատվելու մասին
Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ա...
Այս մարդը չի կարող լինել բարեկեցիկ կյանքով ապրող. Փաշինյան
Եթե մարդն առավոտյան ուտում է կարմիր խավիար, կեսօրին՝ սև խավիար, երեկոյան՝ և՛ սև, և՛ կարմիր խավիար, բայց դուրս գալիս հագն...
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությու...