Նշված մանկապարտեզների շինարարությունը դադարեցված է. կա քրեական գործ
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել է, որ կառուցվող մանկապարտեզներից երեքի առնչությամբ քրեական վարույթներ են հարուցվել։
«Դրանք 137, 147 և 109 մանկապարտեզներն են։ Իրավապահ տարբեր մարմինների կողմից քրեական գործեր են կազմվել։ Կա մեկ մանկապարտեզ, որի խնդիրները Երևանի քաղաքապետարանը ֆիքսել էր, մեր վերահսկողության վարչությունն այս պահին այդ մանկապարտեզի շինարարական աշխատանքների փաստաթղթերի վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում։ Այս պահին երեք մանկապարտեզ կա, որոնց շինարարությունը դադարեցված է, կան քրեական գործեր»,- ասել է նա:
Կոստանյանի խոսքով՝ մեկ մանկապարտեզի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Արամ Ղազարյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության...
ՀՀ-ի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին...
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...