Նոր մանրամասներ` գյումրեցի «տատիկների» գործով դատական նիստից
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մեղմացրեց Գյումրու ավագանու ընտրություններում ընտրակաշառք տալու գործով մեղադրվող 2 կանանց խափանման միջոցի պայմանները:
Որոշումը վերաբերում է «Մեր քաղաքը» ընդդիմադիր դաշինքի նախկին թեկնածու Անահիտ Խալաթյանին և քաղաքի բնակիչ Կիմա Հայրապետյանին:
Դատարանը Խալաթյանի համար պահպանեց վարչական հսկողությունը, բայց փոփոխեց պայմանները` նա պարտավոր է շաբաթը մեկ անգամ ներկայանալ պրոբացիայի ծառայության տարածքային բաժանմունք և զերծ մնալ մյուս մեղադրյալի ու վկաների հետ շփումներից: Էլեկտրոնային սարքի պարտադիր կրումը չեղարկվեց։
«Դատարանը գտնում է, որ խափանման միջոցի պայմանները կարող են պահպանվել նաև առանց էլեկտրոնային հսկողության միջոցների օգտագործման»,-հայտարարեց դատավոր Սարգիս Դադոյանը:
Նույնատիպ որոշում կայացվեց նաև Կիմա Հայրապետյանի նկատմամբ։
Մինչև ո՞ւր է հասնում կոռուպցիոն շղթան. Երևանի նախկին դատախազը փաստեր է ներկայացնում
Հիշեցնենք, որ Խալաթյանն ու Հայրապետյանը ձերբակալվել էին Գյումրու ավագանու ընտրությունների նախաշեմին։
Նույն գործով են անցնում քաղաքապետի նախկին թեկնածու, «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ազգականները՝ հայր և որդի: Նրանց մեղադրում են ընտրողներին կաշառելու փորձի համար։
Նմանատիպ հոդվածներ
«Երևանի գինու օրերը» փառատոնի հետ կապված մի շարք փողոցներ փակ կլինեն
«Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ն բոլոր տեսակի մեքենաների եր...
Սյունիքի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել` Ադրբեջանի տարածքում
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյուն...
Քաղաքապետարանը` «կարմիր գծերի» դատարանի որոշման մասին
Ցանկանում եմ տեղեկացնել, որ մայիսի 23-ին դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի կարմիր գծերի համար սահ...
Ժամանակավորապես կսահմանափակվի հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման
Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկա...