Արշակ սրբազանը մեկնաբանել է Մայր աթոռի պատասխանը` Փաշինյանին
Մայր աթոռն իր տեսակետն արդեն հայտնել է ստեղծված իրավիճակի մասին և չի կարող եկեղեցու դեմ նախաձեռնված արշավին նույն բառապաշարով ու նույն ոճով պատասխանել։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ մեկնաբանելով նախօրեին Գերագույն հոգևոր խորհրդի ընդունած հայտարարությունը։
Գերագույն հոգևոր խորհուրդը հրավիրված ժողովում հայտարարություն ընդունեց՝ կոչ անելով իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Նշվում էր, որ Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։ Գերագույն հոգևոր խորհուրդը նաև հիշեցրել էր՝ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական ու քաղաքական գործիչների իրավասությունից։
Լրագրողն Արշակ սրբազանին հարց ուղղեց, թե վերջին օրերի իրադարձություններն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթը հաշվի առնելով՝ արդյոք չափազանց մեղմ ու անատա՞մ չէր եկեղեցու արձագանքը։ Սրբազանը չհամաձայնեց լրագրողի հետ, ըստ նրա՝ այնպիսի հայտարարություն է արվել, որը եկեղեցին հարմար է գտել։
«Դուք առաջարկում եք, որ մենք օգտագործենք այնպիսի բառապաշար ու բառամթերք, որն օգտագործվել է արշավը նախաձեռնողների կողմից։ Քայլեր, եթե լինեն, լրացուցիչ կասենք»,- ասել է Արշակ սրբազանը։
Ինչ վերաբերում է «քեռակնոջ պատմությանը», սրբազանը նշել է՝ այդ մասին պետք է Փաշինյանից հարցնել։
«Մեզ համար դա ավելին չէ, քան զրպարտություն և անընդունելի ոճով գրառում»,- ասել է հոգևորականը՝ հավելելով, որ տեղյակ չէ նրա «նախասիրությունների մասին»։
Նշենք, որ երեկ և այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն էր արել՝ գրելով, թե եթե պարզվի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
Այս մարդը չի կարող լինել բարեկեցիկ կյանքով ապրող. Փաշինյան
Եթե մարդն առավոտյան ուտում է կարմիր խավիար, կեսօրին՝ սև խավիար, երեկոյան՝ և՛ սև, և՛ կարմիր խավիար, բայց դուրս գալիս հագն...
ԳՇ պետը` գումարով բանակից ազատվելու մասին
Զինվորական ծառայությունից ազատվելու համար կա օրենսդրություն, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով գումարով բանակից ա...
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությու...