Անթալիայում մեծ քանակությամբ հյուրանոցներ են փակվում
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Անթալիա քաղաքի կենտրոնական մասում գտնվող 294 հյուրանոցներից 174-ի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է: Ժամանակավորապես փակված հյուրանոցները չեն անցել հրդեհային անվտանգության ստուգումը և չեն վերացրել խախտումները սահմանված ժամկետում։
Ստուգումն իրականացվել է Անթալիայի նահանգապետի հրամանով և նախարարության պահանջով՝ մի շարք միջադեպերից հետո, այդ թվում՝ 2025 թվականի հունվարին «Գրանդ Քարթալ» հյուրանոցում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո:
Խոսքը վերաբերում է սովորաբար փոքր հյուրանոցներին կամ հյուրատներին, որոնք պարտավոր չեն պահպանել հիմնական լիցենզիա ունեցող հյուրանոցների պահանջների ամբողջական ցանկը: Սակայն, նրանք պարտավոր են պահպանել հիմնական անվտանգության չափանիշները, այդ թվում՝ հրդեհային անվտանգության միջոցառումները։ Փակված օբյեկտների ցանկը հրապարակված չէ, և հայտնի չէ, թե արդյոք միջոցառումները վերաբերում են որևէ հայտնի կամ ցանցային հյուրանոցի։
Նմանատիպ հոդվածներ
«Երևանի գինու օրերը» փառատոնի հետ կապված մի շարք փողոցներ փակ կլինեն
«Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ն բոլոր տեսակի մեքենաների եր...
Սյունիքի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել` Ադրբեջանի տարածքում
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյուն...
Քաղաքապետարանը` «կարմիր գծերի» դատարանի որոշման մասին
Ցանկանում եմ տեղեկացնել, որ մայիսի 23-ին դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի կարմիր գծերի համար սահ...
«Գրանդ Քենդի»-ի «Սենդվիչ» պաղպաղակի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ
Նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն...