Մայրն ու դուստրը խափանել են Մեծ Բրիտանիայից դեպի Ճամայկա թռիչքը
Կանայք Մանչեստրից թռչում էին Ճամայկա։ Ականատեսների վկայությամբ՝ մայրն ու դուստրը խմել են օդանավակայանում և թռիչքի ընթացքում, ապա սկսել են բարձրաձայն հայհոյել և պահանջել դուրս գալ ինքնաթիռից հենց թռիչքի ժամանակ։ Անձնակազմը չի կարողացել հանգստացնել ուղևորներին, և օդաչուները որոշել են արտակարգ վայրէջք կատարել։
Նրանց ագրեսիվ վարքագծի պատճառով ինքնաթիռը շտապ վերաուղղորդվել է դեպի Կանադա։ Այս ընթացքում դուստրը կապված է եղել իր նստատեղին։ Կանադայում վայրէջք կատարելուց հետո ոստիկանները մտել են ինքնաթիռ։ Ուղևորները նկարահանել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են կանանց ձեռնաշղթաներով իջեցնում ինքնաթիռից, իսկ մյուս ուղևորները ծափահարում են։
Արդյունքում, ինքնաթիռը Ճամայկա է ժամանել ավելի քան վեց ժամ ուշացումով։
Նմանատիպ հոդվածներ
Վթար՝ Տաթևի վանքի մոտակայքում․ տուժածներ կան
Հունիսի 1-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԱՄՆ-ում փորձել են ցույցի մասնակիցների հրկիզել
ԱՄՆ -ում տղամարդը բղավելով «Ազատություն Պաղեստինին», դյուրավառ հեղուկով լցված շշեր է նետել Գազայում գերեվարված իսր...
Հնչել են կրակոցներ. բերման է ենթարկվել նաև Արզնիի համայնքապետը. ՔԿ
Կոտայքում վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասված...
Երկրպագուն մահացել է Ազգերի լիգայի եզրափակչի ժամանակ
Պորտուգալիայի և Իսպանիայի միջև Ազգերի լիգայի եզրափակչի ժամանակ երկրպագու է մահացել։ Այս մասին հայտարարություն է տար...