ԱՄՆ-ում փորձել են ցույցի մասնակիցների հրկիզել
ԱՄՆ -ում տղամարդը բղավելով «Ազատություն Պաղեստինին», դյուրավառ հեղուկով լցված շշեր է նետել Գազայում գերեվարված իսրայելցի պատանդներին աջակցող երթի մասնակիցների վրա: Վեց մարդ ստացել է այրվածքներ:
Կասկածյալը՝ 45-ամյա Մոհամեդ Սաբրի Սոլիմանը, ձերբակալվել է։ ՀԴԲ-ն, որը հրապարակել է կասկածյալի անունը, հայտարարել է, որ միջադեպը դիտարկվում է որպես ահաբեկչական գործողություն։
Բոուլդերի ոստիկանապետ Սթիվեն Ռեդֆերնը լրագրողներին հայտնել է, որ տուժածներից ոմանք ստացել են ծանր այրվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածների տարիքը 67-ից 88 տարեկան է։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը միջադեպը որակել է որպես «մաքուր հակասեմիտիզմի դրսևորում»։
«Ցնցված եմ Բոուլդերում հրեաների դեմ իրականացված սարսափելի հակասեմական ահաբեկչությունից։ Սա մաքուր հակասեմիտիզմ է, որը սնվում է լրատվամիջոցների տարածած արյունոտ զրպարտություններով»,- գրել է նախարար Սաարը X սոցիալական ցանցում։
Նմանատիպ հոդվածներ
Մայրն ու դուստրը խափանել են Մեծ Բրիտանիայից դեպի Ճամայկա թռիչքը
Կանայք Մանչեստրից թռչում էին Ճամայկա։ Ականատեսների վկայությամբ՝ մայրն ու դուստրը խմել են օդանավակայանում և թռիչքի ընթացք...
Վթար՝ Տաթևի վանքի մոտակայքում․ տուժածներ կան
Հունիսի 1-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
Հնչել են կրակոցներ. բերման է ենթարկվել նաև Արզնիի համայնքապետը. ՔԿ
Կոտայքում վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասված...
ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալել
Տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության և անգործության համար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակա...