Վթար՝ Տաթևի վանքի մոտակայքում․ տուժածներ կան
Հունիսի 1-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հալիձոր գյուղի «Դիտակետ» կոչվող տարածքի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ժայռին, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևոր ստացել են մարմնական վնասվածքներ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ցուցաբերել համապատասխան օգնություն արգելափակված քաղաքացուն։ Բոլոր տուժածներին մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Մայրն ու դուստրը խափանել են Մեծ Բրիտանիայից դեպի Ճամայկա թռիչքը
Կանայք Մանչեստրից թռչում էին Ճամայկա։ Ականատեսների վկայությամբ՝ մայրն ու դուստրը խմել են օդանավակայանում և թռիչքի ընթացք...
ԱՄՆ-ում փորձել են ցույցի մասնակիցների հրկիզել
ԱՄՆ -ում տղամարդը բղավելով «Ազատություն Պաղեստինին», դյուրավառ հեղուկով լցված շշեր է նետել Գազայում գերեվարված իսր...
Հնչել են կրակոցներ. բերման է ենթարկվել նաև Արզնիի համայնքապետը. ՔԿ
Կոտայքում վիճաբանության մասնակիցների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, 1 անձ ստացել է մարմնական վնասված...
ՊԵԿ հարկային տեսուչներ են ձերբակալել
Տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության և անգործության համար նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակա...