Հայտնի է նոր ոստիկանապետի անունը. ArmLur

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը կնշանակվի ՀՀ ոստիկանապետ։ Այս մասին հայտնում է ArmLur-ը:


Լոռու մարզի սիրելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը


«Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։ Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։ Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար»,- գրել է Ղազարյանը:


Արամ Ղազարյանը 2000-2020 թթ-ին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանական համակարգում։


Հիշեցնենք` Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտում են ՀՀ կառավարությունից: