Արամ Հովհաննիսյանը պաշտոնից ազատվելուց հետո գրառում է արել
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.
«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի ծառայողներ,
Ծառայությունից ազատվելու վերաբերյալ դիմում եմ ներկայացրել։
Ոստիկանությունում ծառայությանս երեք տասնյակից ավելի տարիների ընթացքում ձեզանից շատերի հետ երկար ճանապարհ եմ անցել՝ պայքարելով հանցավորության դեմ, ապահովելով երկրի ներքին կայունությունը, պաշտպանելով հասարակական կարգը, մեր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները:
Ոստիկանությունում ծառայությունն ինձ համար կենսակերպ է եղել, կյանքի իրական դպրոց, իսկ լավագույն ձեռքբերումը՝ ձեզ նման գործընկերներ ունենալը: Միասին բազում դժվարությունների ու փորձությունների միջով ենք անցել, ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ: Սիրով ու պատրաստակամորեն մեր փորձն ու ձեռք բերած գիտելիքներն ենք փոխանցել երիտասարդ կադրերին:
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետին և ՆԳ նախարարին փորձություններով լի ժամանակահատվածում ինձ այս կարևոր պաշտոնը վստահելու համար։
Շնորհակալություն բոլորիդ: Աշխատանքային հաջողություններ ու անձնական երջանկություն եմ մաղթում»,-գրել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտում են ՀՀ կառավարությունից:
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությու...
Եթե դա պարզվի Գարեգին Բ-ն չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս. Փաշինյան
Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս,...
Եգիպտոսի ռազմական ինքնաթիռն անցել է ՀՀ տարածքով և վայրէջք` կատարել Ադրբեջանում
Մարտին Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Antonov An-74t-200A տրանսպորտային ինքնաթիռը անցել է Հայաստանի օդային տարածքով և վայրէ...