Արգելվել է մեծ քանակությամբ ձմերուկի ներմուծումը Հայաստան
Արգելվել է 213 տոննա շեղումներով ձմերուկի ներմուծումը Հայաստան: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նմուշառումներ է կատարվել 2025 թվականի մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից:
«Լաբորատոր փորձաքննության արդյունքում, հունիսի 1-ի դրությամբ, արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը երկիր՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով»,–ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ձմերուկի մյուս խմբաքանակների հետազոտության արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:
Նմանատիպ հոդվածներ
«Երևանի գինու օրերը» փառատոնի հետ կապված մի շարք փողոցներ փակ կլինեն
«Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ ժ.16.00-22.30-ն բոլոր տեսակի մեքենաների եր...
Սյունիքի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել` Ադրբեջանի տարածքում
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյուն...
Քաղաքապետարանը` «կարմիր գծերի» դատարանի որոշման մասին
Ցանկանում եմ տեղեկացնել, որ մայիսի 23-ին դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Երևան քաղաքի կարմիր գծերի համար սահ...
Ժամանակավորապես կսահմանափակվի հայկական բեռնատարների մուտքը հայ–վրացական սահման
Հաշվի առնելով վրացական անցակետերում վերջին օրերի կուտակումները՝ ՀՀ մաքսային ծառայությունը նպատակահարմար չի համարել հայկա...