Ուշակովը պատասխանել է Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման մասին հարցին
Առայժմ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հանդիպման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ չկան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ նրա, նման հանդիպումը մանրակրկիտ նախապատրաստություն է պահանջում և պետք է դառնա լայնածավալ իրադարձություն, որը կհանգեցնի լուրջ արդյունքների։
«Գաղափարները ճախրում են օդում, հասկանալի է, բայց՝ երբ կլինեն ինչ-որ արդյունքներ, որոնք կարող են քննարկվել նախագահական մակարդակով։ Այսինքն՝ պետք է մանրակրկիտ նախապատրաստություն լինի այս հանդիպման համար»,- ասել է Ուշակովը։
Նա հավելել է, որ նախապատրաստության վրա պետք է աշխատեն Կրեմլի և Սպիտակ տան մասնագետների թիմերը։
Հնարավոր հանդիպման ժամկետների մասին հարցին ի պատասխան՝ Ուշակովը հայտարարել է, որ գուշակել կարելի է, բայց անիմաստ է։ «Կարելի է գուշակել, որ ընթացիկ տարում, օրինակ։ Բայց, անշուշտ, փաստ չէ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին...
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...