Ուկրաինան գործողությանը պատրաստվել է մեկուկես տարի․ հրապարակվել են դրոնների կադրերը
Համացանցում հայտնվել են դրոնների լուսանկարները, որոնցով Ուկրաինական կողմը հարձակվել է Մուրմանսկի և Իրկուտսկի շրջանների վրա:
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ հարձակումը տեղի է ունեցել «Սարդոստայն» կոչվող հատուկ գործողության շրջանակներում: Գործողությանը նրանք պատրաստվել են մեկուկես տարի։
ԱՎելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը «Սարդոստայն» կոչվող հատուկ գործողություն է սկսել՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՌԴ ռազմավարական ռմբակոծիչները։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արդեն խոցվել է ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ և ինքնաթիռներ։ Ընդհանուր վնասը գնահատվում է ավելի քան 2 մլրդ դոլար։
Ռուսական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պատճառված վնասը, սակայն հաստատել են անօդաչու սարքերի հարվածները երկու մարզերի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավակայաններ։ Ռուսաստանի Իրկուտսկի մարզի մարզպետ Իգոր Կոբզևը հայտնել է, որ Սրեդնի ավանում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են զորամասի վրա:




Նմանատիպ հոդվածներ
Բեռնատարների վարորդները ոչինչ չգիտեին․ Զելենսկի
Բեռնատարների վարորդները չգիտեին, որ անօդաչու թռչող սարքեր են տեղափոխում և «պարզապես կատարում էին իրենց աշխատանքը»։ Այս մ...
Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարված է մշակել
Իրանը հրեական պետության հարձակման դեպքում հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ Իսրայելին պատասխան հարված հասցնելու ծ...
Իրավիճակը սրվում է․ Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանին․CBS
ԱՄՆ պաշտոնյաները տեղեկություն են ստացել, որ Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնել: Այս մասին հ...
Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-նեը հարձակվել են Իրկուտսկի շրջանի զորամասի վրա
Կիրակի ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների, BBC-ի ուկրաինական ծա...