Թրամփի վարչակազմն Իրանին առաջարկ է ուղարկել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանին միջուկային գործարքի վերաբերյալ «մանրամասն և ընդունելի առաջարկ» է ուղարկել, և Թեհրանը պետք է ընդունի այն: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը:
«Հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մանրամասն և ընդունելի առաջարկ է ուղարկել իրանական ռեժիմին, նրանց լավագույն շահերից ելնելով՝ ընդունել այն», - ասված Է Լևիթի հրապարակված հաղորդագրության մեջ:
Նա հավելել է, որ ամերիկյան վարչակազմը չի մեկնաբանի Թեհրանին փոխանցված առաջարկի մանրամասները:
Շաբաթ օրը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Օմանը Իրանին է ներկայացրել միջուկային գործարքի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները: Իրանցի նախարարի խոսքով ՝ Թեհրանը պատշաճ կերպով կպատասխանի ՝ ելնելով ազգային շահերից:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին...
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...