ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանյան զորքերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանմանը։ Կիևի ժամանակով ժամը 12:50-ի դրությամբ հայտնի է առնվազն 12 զոհի և ավելի քան 60 վիրավորի մասին: Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն։
Հասղորդվում է, որ ըստ Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի մամուլի քարտուղար Վիտալի Սարանցևի, նախնական տվյալներով ռուսաստանյան ուժերը հարված են հասցրել «Իսկանդերով»։
Նա նշել է․ «Օդային տագնապի հայտարարման պահին ամբողջ անձնակազմը գտնվել է թաքստոցներում, բացառությամբ նրանց, ովքեր, հնարավոր է, չեն հասցրել այնտեղ հասնել։ Նախնական տվյալներով հայտնի է, որ դա «Իսկանդեր» է եղել, սակայն վերջնական տվյալները կլինեն այն բանից հետո, երբ փորձագետներն ուսումնասիրեն հարվածի վայրը»։
Վիտալի Սարանցևը ասել է․ «Ընդգծում ենք, որ անձնակազմի որևէ շարում կամ զանգվածային հավաք չի անցկացվել։ Օդային տագնապի ազդանշանի հայտարարումից հետո անձնակազմի մեծ մասը գտնվել է թաքստոցներում։ Տուժածներին անհրաժեշտ որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվում»։
Հաղորդվում է, որ օդային տագնապի ժամանակ անձնակազմի որևէ շարում կամ զանգվածային հավաք չի եղել։
Նմանատիպ հոդվածներ
Բեռնատարների վարորդները ոչինչ չգիտեին․ Զելենսկի
Բեռնատարների վարորդները չգիտեին, որ անօդաչու թռչող սարքեր են տեղափոխում և «պարզապես կատարում էին իրենց աշխատանքը»։ Այս մ...
Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ պատասխան հարված է մշակել
Իրանը հրեական պետության հարձակման դեպքում հարյուրավոր բալիստիկ հրթիռների կիրառմամբ Իսրայելին պատասխան հարված հասցնելու ծ...
Իրավիճակը սրվում է․ Իսրայելը պատրաստ է հարվածել Իրանին․CBS
ԱՄՆ պաշտոնյաները տեղեկություն են ստացել, որ Իսրայելը պատրաստ է Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնել: Այս մասին հ...
Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ-նեը հարձակվել են Իրկուտսկի շրջանի զորամասի վրա
Կիրակի ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների, BBC-ի ուկրաինական ծա...