Կիևի պատվիրակությունը ներկա կլինի․ Զելենսկի
Կիևի պատվիրակությունը ներկա կլինի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլին, որը պետք է տեղի ունենա հունիսի 2-ին: Այս մասին հաստատել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին։
«Առաջինը՝ լիակատար և անվերապահ հրադադար։ Երկրորդ՝ գերիների ազատ արձակում։ Երրորդ՝ առևանգված երեխաների վերադարձ։ Եվ հուսալի ու տևական խաղաղություն հաստատելու և անվտանգությունը երաշխավորելու համար՝ պատրաստել հանդիպումը ամենաբարձր մակարդակով։ Հիմնական հարցերը կարող են լուծել միայն ղեկավարները»,- գրել է նա տելեգրամյան ալիքում։
Զելենսկին նշել է․ «Մեր պատվիրակությունը երկուշաբթի կգլխավորի Ռուստեմ Ումերովը»։
Հունիսի 2-ին Ստամբուլում սպասվում է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը: «Звезда»–ն հայտնում է, որ ռուսական պատվիրակությունն արդեն մեկնել է Ստամբուլ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի համար։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ուղերձ է հղել Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին...
Հետհաշվարկը սկսված է․ Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Այս մասին Telegram-ի իր էջում հայտնել է&n...
Եթե փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ․ Փաշինյան
Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին ֆեյսբուքում գր...
Փաշինյանը՝ նոր Կաթողիկոսի թեկնածուի մասին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են...