«Ինտերի» նախագահը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտության մասին
«Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան պատասխանել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ապագայի վերաբերյալ հարցին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից կրած պարտությունից հետո (0-5):
«Դա բացասական երեկո էր, երբ մրցակիցը գերազանցեց մեզ բոլոր առումներով, մենք գլխարկ ենք հանում նրանց առջև:
Սա չպետք է փոխի մեր գնահատականն ամբողջ մրցաշրջանի, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու վերաբերյալ: Դա լավագույն հանդիպումը չէր, և մենք ափսոսում ենք դրա համար, հատկապես այստեղ եկած բազմաթիվ երկրպագուների առջև:
Որոշո՞ւմ Ինձագիի ապագայի վերաբերյալ: Գնահատականում փոփոխություն չկա: Մենք արդեն ասել ենք, որ հաջորդ շաբաթ կհանդիպենք Ինձագիի հետ: Նա ևս մեկ տարի ունի իր պայմանագրում, և վերջին չորս տարիների ընթացքում նա ապացուցել է, որ լիովին արժանի է այստեղ լինելուն: Մեր նվաճումներից շատերը նրա վաստակն են», - ասել է Մարոտան։
Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ևս մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Ֆրանսիայի չեմպիոն եւ գավաթակիր ՊՍԺ-ից կրած 0:5 հաշվով պարտությունը։
«Վատ սկսեցինք հանդիպումը, արագ գոլեր բաց թողեցինք եւ չկարողացանք կոմպակտ գործել, ընդարձակվեցինք խաղադաշտում, ինչի պատճառով ՊՍԺ-ի համար հեշտ էր գրոհելը։
Այս ծանր պարտությունը մեզ ահռելի դառնություն է պատճառում, բայց այն չի չեղարկում մեր հաջողությունները՝ եզրափակիչ հասնելը։
Մենք փորձում էինք երկար փոխանցումներով գրոհել, բայց մրցակիցն ուժեղ էր։ Բաց թողած առաջին գոլից հետո մենք փշրվեցինք։ Իհարկե, պետք է ավելի լավ խաղայինք, տեխնիկապես ավելի ճշգրիտ լինեինք փոխանցումների ժամանակ։ Բայց չհաջողվեց իրականացնել այն, ինչ ծրագրել էինք»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
ՊՍԺ-ն առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Երկու տարի առաջ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 0:1 հաշվով պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»։
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5։0 հաշվով ջախջախեց Միլանի «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։ Սա առաջին դեպքն է, երբ գլխավոր եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում հաղթող թիմը 5 գոլի առավելություն է ունենում։
Նմանատիպ հոդվածներ
Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում մեկնաբանել է ՊՍԺ-ի հաղթանակը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայ...
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթանակի մասին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչպես է իր թիմը կարողացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում խոշոր հաշվով...
Հայաստանի հավաքականի և Կոստա Ռիկայի խաղի արդյունքները
Հայաստանի հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Կոստա Ռիկային։ Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։&nb...
Այս օրը կարող է պատմական դառնալ Հենրիխ Մխիթարյանի համար. ՉԼ-ի եզրափակիչ է սպասվում
Այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը, որում ֆրանսիական ՊՍԺ-ն կմրցի...