ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ՝ ՉԼ-ի գավաթակիր
Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5։0 հաշվով ջախջախեց Միլանի «Ինտերին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր գավաթը։ Փոխանցում է Armsport-ը:
Սա առաջին դեպքն է, երբ գլխավոր եվրագավաթային մրցաշարի եզրափակիչում հաղթող թիմը 5 գոլի առավելություն է ունենում։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 12-րդ րոպեին: Աշրաֆ Հակիմին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գոլ է խփեց իր նախկին թիմի՝ «Ինտերի» դարպասը։
Երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպեց 19-ամյա Դուե Դեսիրեն։ Նա դարձավ պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը եզրափակիչում դարձավ է ինչպես գոլի, այնպես էլ գոլային փոխանցման հեղինակ։
Խաղի վերջնամասում մեկական անգամ էլ աչքի ընկան Խվիչա Կվարացխելիան և Սենի Մայուլուն։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսեց «ներաձուրիի» մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 61 րոպե։
Նմանատիպ հոդվածներ
Վրացական ինքնաթիռը Հայաստանի հավաքականին չի տանի Կոսովո
Վրաստանի ԱԳՆ–ն հրաժարվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա արտագնա խաղերի համար վրացական գրանցմամբ օդանավի...
Այս օրը կարող է պատմական դառնալ Հենրիխ Մխիթարյանի համար. ՉԼ-ի եզրափակիչ է սպասվում
Այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը, որում ֆրանսիական ՊՍԺ-ն կմրցի...
«Ինտերի» նախագահը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտության մասին
«Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան պատասխանել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ապագայի վերաբերյալ հարցին՝ Չեմպիոնների լիգայի ե...
Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում մեկնաբանել է ՊՍԺ-ի հաղթանակը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայ...