Այս օրը կարող է պատմական դառնալ Հենրիխ Մխիթարյանի համար. ՉԼ-ի եզրափակիչ է սպասվում
Այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը, որում ֆրանսիական ՊՍԺ-ն կմրցի իտալական «Ինտերի» հետ: Այս հանդիպումը կարող է պատմական դառնալ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի համար, ով նախկինում հաղթել է կոնֆերենցիաների լիգայում և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: Եթե Մխիթարյանին հաջողվի հաղթել նաև այս եզրափակիչը, նա կդառնա պատմության մեջ միակ ֆուտբոլիստը, ով խաղացել և հաղթել է եվրոպական չեմպիոնների գավաթի երեք եզրափակիչ: Եզրափակիչը տեղի կունենա Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Ալյանց Արենա» մարզադաշտում: Միջազգային լրատվամիջոցներն այս եզրափակիչն անվանում են «երիտասարդության խաղ ընդդեմ փորձի»: «Ինտերի» մեկնարկային կազմի միջին տարիքը 30 տարի 4 ամիս է, իսկ «Պարի Սեն Ժերմենը»՝ 24 տարի 7 ամիս:
«Ինտերի» կազմում ընդգրկված են 8 ֆուտբոլիստներ, ովքեր վերջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղացել են երկու տարի առաջ: «Ինտերը» երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում՝ 1963-64, 1964-65, 2009-10: ՊՍԺ-ն ոչ մի անգամ չի նվաճել այդ տիտղոսը։
Corriere della Sera-ն հարցազրույց է ունեցել ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Յուրի Ջորկաեֆի հետ, ով խորհրդանշական կերպար է ինչպես ՊՍԺ-ի, այնպես էլ «Ինտերի» երկրպագուների համար: Ջորկաեֆը, ով 1995/96 մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում նվաճել է Գավաթակիրների գավաթը, իսկ 1996-1999 թվականներին «Ինտերի» կազմում դարձել է ՈւԵՖԱ-ի Գավաթի հաղթող (1998)։
Ջորկաեֆի համար այս եզրափակիչը յուրահատուկ է, քանի որ կապված է իր կարիերայի երկու կարևոր ակումբների հետ:
Ջորկաեֆը ջերմությամբ է խոսել Հենրիխ Մխիթարյանի մասին, հիշելով մի հետաքրքիր պահ․ «Ճիշտ է, ես նրա հետ լուսանկար ունեմ, երբ նա դեռ երեխա էր: Շատ ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի և նրա ընտանիքի համար: Նրանք իսկապես արժեքներով մարդիկ են: Հենրիխը ողջ աշխարհում բարձր է պահում Հայաստանի դրոշը»,- նշել է Ջորկաեֆը։

Նմանատիպ հոդվածներ
Արթուր Դավթյանը՝ եռակի ոսկե մեդալակիր
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Ա...
ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ՝ ՉԼ-ի գավաթակիր
Չեմպիոնների լիգայի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ն Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում 5...
Արամ Սարգսյանը 9:0 հաշվով հաղթել է թուրք ըմբիշին ու դարձել ոսկե մեդալակիր
Իտալիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ...
«Ինտերի» նախագահը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտության մասին
«Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան պատասխանել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ապագայի վերաբերյալ հարցին՝ Չեմպիոնների լիգայի ե...