Հայաստանի հավաքականի և Կոստա Ռիկայի խաղի արդյունքները
Հայաստանի հավաքականը երկրորդ խաղում ևս հաղթեց Կոստա Ռիկային։ Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից։
ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականն երկրորդ ընկերական խաղում ուժերը չափեց Կոստա Ռիկայի հետ:
Թիմերի միջև հանդիպումն ավարտվեց 103:90 հաշվով՝ հօգուտ Հայաստանի հավաքականի։
Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվեց հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս խաղում վաստակել է 19 միավոր, 8 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
Նաև աչքի ընկավ Քոնոր Էսեջյանը, որը հավաքեց 17 միավոր 6 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում և 3 խլում:
Նշենք, որ այս երկու հավաքականների միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 86:62 հաշվով։





Նմանատիպ հոդվածներ
«Ինտերի» նախագահը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտության մասին
«Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան պատասխանել է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ապագայի վերաբերյալ հարցին՝ Չեմպիոնների լիգայի ե...
Փարիզն այժմ Եվրոպայի մայրաքաղաքն է․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում մեկնաբանել է ՊՍԺ-ի հաղթանակը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայ...
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթանակի մասին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն բացատրել է, թե ինչպես է իր թիմը կարողացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում խոշոր հաշվով...
Այս օրը կարող է պատմական դառնալ Հենրիխ Մխիթարյանի համար. ՉԼ-ի եզրափակիչ է սպասվում
Այսօր, Երևանի ժամանակով 23:00-ին, կկայանա Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը, որում ֆրանսիական ՊՍԺ-ն կմրցի...