Ադրբեջանի նպատակն է ներխուժել Հայաստան․ Անն-Լորանս Պետել
Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային: Այս մասին X սոցցանցում գրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը։
Նա այսպես մեկնաբանել է ՀՀ ՊՆ հրապարակումներից մեկը՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Խոզնավար գյուղի գնդակոծության մասին։
«Կրակ խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Սյունիքի հայերն ամեն օր բախվում են այս ադրբեջանական ագրեսիային։ Ադրբեջանի նպատակն է՝ մահվան մշտական վախ ներշնչել, որպեսզի բնակչությունը փախչի և… ներխուժել Հայաստան»,- նշել է պատգամավորը և հավելել․ «Կայա Կալլաս, Ֆոն դեր Լայեն, Ալիևը ձեր «հուսալի գործընկերն» է»։
Նմանատիպ հոդվածներ
Երկու անչափահասների հետ ԱԱԾ-ն զրույցներ է ունեցել․ ինչ է պարզվել
Ի լրումն ս/թ հունիսի 6–ին տարածած հաղորդագրության, տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակի...
Անկարգություններ՝ Փարիզում․ հրդեհվել են մեքենաներ, վնասվել՝ խանութներ և ռեստորաններ
Ֆրանսիական ՊՍԺ-ի հաղթանակը Չեմպիոնների լիգայում անկարգություններ է առաջացրել Փարիզում: Չեմպիոնական տոնակատարությունների...
Երևանից չեղարկվել են մի շարք չվերթեր դեպի որոշ քաղաքներ
Իսրայելի՝ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է «FlyOne» ավիաընկերության Թել Ավիվ-...
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել։ «Ապօրինի ԱՄՆ մուտք գործելը լի է վտանգներով։ Այն կարող...