
Իրանցի գիտահետազոտողները հայցադիմում են ներկայացրել Թրամփի դեմ

15 իրանցի ուսանողներ ԱՄՆ կառավարության դեմ դատական հայց են ներկայացրել Վիրջինիայի դաշնային դատարան՝ ուսանողական վիզաների հարցազրույցները դադարեցնելու համար:
Ինչպես նշում է «The Verge»-ն՝ այս գործողությունը «Վարչական ընթացակարգերի մասին» օրենքի ակնհայտ խախտում է, որն արգելում է կառավարության կամայական գործողությունները: Ուսանողների փաստաբանները ընդգծել են, որ 2019 թվականի մայիսից ի վեր Իրանի նման երկրներից դիմորդները ընտրողաբար ենթարկվել են ստուգումների սոցիալական ցանցերում :
Փաստաբաններից մեկը՝ Քուրթիս Մորիսոնը, ասել է, որ Թրամփի նպատակն է այս միջոցառումներով կանխել այն ուսանողների մուտքը, ովքեր համաձայն չեն նրա քաղաքականության հետ:
Այս ուսանողների մեծ մասը ընդունվել է հեղինակավոր ամերիկյան համալսարանների բարձրագույն մասնագիտություններում, բայց նրանց վիզաները մնացել են կասեցված, և որոշները ավելի քան մեկ տարի է, ինչ սպասում են որոշման: Սահմանափակումները Թրամփի վարչակազմի կողմից միջազգային ուսանողների, մասնավորապես մուսուլմանական երկրներից և Չինաստանից, գիտական և մշակութային ազդեցությունը սահմանափակելու ավելի լայն արշավի մի մասն են կազմում։