Հասարակություն

Ես անհամբեր սպասում եմ Վեհափառի արձագանքին. Նաիրա Զոհրաբյան

Edita
Ես անհամբեր սպասում եմ Վեհափառի արձագանքին. Նաիրա Զոհրաբյան

Ես անհամբեր սպասում եմ Վեհափառի արձագանքին։ Եթե այսօր՝ ժամերի ընթացքում, Հայ Առաքելական եկեղեցին չբանադրի և նզովյալ չհայտարարի այս զույգին՝ եկեղեցական բոլոր օրենքների և կարգի համաձայն, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, որ Սրբազանին ասում է՝ «գնա դոմփի քեռուդ կնգան» և Աննա Հակոբյանը ճիշտ է, որ ակնարկում է՝ բարձրաստիճան հոգևորականները մանկապիղծ են. Aysor.am-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել  ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։


Զոհրաբյանը նկատեց, որ նման հարձակումները եկեղեցու դեմ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ակտիվության շարունակությունն են․ «Հիմա, երբ ակտիվացել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն, ով անգամ Էջմիածինն է համարում ադրբեջանական տարածք․․․»։


Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ թեև ինքը երբևէ կեղծ բարեպաշտությամբ չի տառապել և անհրաժեշտության դեպքում մշտապես օգտագործել է սուր լեքսիկոն, բայց անգամ ինքը Փաշինյանի նման գրառումներից «շոկի մեջ է»։


«Ես չէի հավատում, որ դա Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջն է, 5 անգամ ստուգել եմ, բայց գիտեք՝ հիմա ինձ զարմացնում է այս անհասկանալի վայնասունը սոցիալական հարթակներում, որն ընդամենը որպես վայնասուն մնալու և դրանով ավարտվելու է։ Դուք պատկերացրեք՝ եթե Նիկոլ Փաշինյանը նման բան գրած լիներ, օրինակ՝ ամենամեծ աղանդներից մեկի՝ «Կյանքի խոսքի» առաջնորդի մասին, հիմա արդեն հրապարակները լցված կլինեին «Կյանքի խոսք» սեկտայի հետևորդներով»,-ասել է նա։


Հիշեցնենք՝ այսօր առավոտից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հոգևոր դասի վերաբերյալ քննադատական գրառումներ է կատարվել:


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250