«Կրասնոդարն» առաջին անգամ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին՝ 30-րդ տուրում, «Կրասնոդարը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ (3:0), ակումբի պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։
«Ցուլերի» չեմպիոնական գոլը հեղինակեց Ջոն Կորդոբան, որը եզրափակեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումը։ Հայ կիսապաշտպանի երկրորդ փոխանցումն էլ գոլի վերածեց Նիկիտա Կրիվցովը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Զենիթը» 3։0 հաշվով հաղթեց «Ախմատին» և 66 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։
Հրապարակվել են կադրեր՝ Էդուարդ Սպերցյանն ու թիմակիցները տոնում են չեմպիոնությունը:

Նմանատիպ հոդվածներ
Անչելոտին ստանձնել է Բրազիլիայի հավաքականի մարզչի պաշտոնը
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ստանձնել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հաղորդ...
Անչելոտին կգլխավորի Բրազիլիայի հավաքականը
Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայում մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Բրազիլիայի հավաքակա...
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 36-...
Անկախ Հայաստանի առաջին մեդալը՝ կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը դարձավ անկախ Հայաստանի առաջին կարատեիստը, որը մեծահասակներ...