Անկախ Հայաստանի առաջին մեդալը՝ կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը դարձավ անկախ Հայաստանի առաջին կարատեիստը, որը մեծահասակների առաջնությունում դարձավ Եվրոպայի առաջնության մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայից։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող կարատեի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մինչև 84 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Գոռ Ներսիսյանը մրցեց Սլովակիան ներկայացնող Սիմոն Սեկերի հետ ու առավելության հասավ 5:2 հաշվով:
Սա անկախ Հայաստանի առաջին մեդալն է մեծահասակների առաջնությունում: Քիչ ավելի ուշ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի 60 կգ քաշային Յուրի Զալյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 36-...
Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականը երկրորդ մեդալը նվաճեց
Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականը երկրորդ մեդալը նվաճեց Երևանում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնությունում:Կ...
ՖԻՖԱ-ն ռասիստական վիրավորանքների համար խստացրել է պատժամիջոցները
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիաների խորհուրդը (ՖԻՖԱ) հաստատել է կարգապահական կանոնագրի նոր խմբագրություն, որն ուժեղացնում...
Անչելոտին ստանձնել է Բրազիլիայի հավաքականի մարզչի պաշտոնը
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ստանձնել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հաղորդ...