Երբ կդադարեն տեղումները. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի18- 19-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ին կնվազի ևս 2-4 աստիճանով, 16-18-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում ևս մայիսի 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերատեսչությունից զգուշացնում են, որ առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում։
Մայրաքաղաքում մայիսի 15–ի ցերեկը կլինի 15–17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +13...+15 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Քանի քաղաքացի է վճարել 15 մլն դրամ՝ պարտադիր զինծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվու...
Փոփոխություններ` վարորոդական իրավունքների հետ կապված
ՀՀ-ում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ և թվային հաշվառման վկայագրեր: Օրենսդրական նախաձեռնությամբ սահմ...
Ռուբլին շարունակում է թանկանալ. փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ը ներկայացնում է մայիսի 15-ի տարադրամի փոխարժեքները:ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 383,94...
Կրկին երկրաշարժ` Հայաստանում
Հայաստանում կրկին երկրաշարժն է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։«Մայ...