Համագյուղացիները՝ 2-ամյա Տիգրանի անհետանալու մասին․ չի եղել, որ գետի մեջ մարդ ընկնի ու կորի
Մարմարիկցի 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքներն արդեն 11-րդ օրն է, շարունակվում են: Համագյուղացիները լրագրողների հետ զրույցում նշում են, որ լավ կլիներ, եթե երեխային գողացած լինեին, գոնե հույս կլիներ:
«Ոչ մի կոնկրետ բան չկա,այն մտքին են, որ գետի մեջն է երեխան, ուզում են հայտնաբերեն, մինչև չգտնվի ոչ ոք հանգիտ չի նստի: Առևանգելու վարկածը դեռ առկա է»,- ասում են Տիգրանին որոնողական աշխատանքներին միացած համագյուղացիները:
Նրանք նշում են՝ այսքան ժամանակ, եթե չեն գտնում գետում, այդ գողանալու վարկածը մնում է:
«Չի եղել, որ գետի մեջ մարդ ընկնի ու կորի, եթե իմացել ենք, ջրով է գնացել, հայտնաբերվել է: Բոլորս ուզում ենք ողջ առողջ գտնվի երեխան, մեր միակ ցանկությունը դա է: Ասում ենք, ավելի լավ է՝ գողացած լինեն, քան թե ջրում լինի, որ գոնե հույս է»,- նշել են համագյուղացիները։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն՝ ահազանգողի ինքնության և անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշատանքների մասին
Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական ա...
Երկրաշարժ` Հայաստանում
Մայիսի 16-ին` տեղական ժամանակով ժամը 12:08-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
ՆԳՆ-ն՝ անհետ կորած 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքների մասին
Վաղ առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։ՆԳՆ Փրկարար ծառայությա...
Հզոր երկրաշարժ՝ Հունաստանում․ ցունամիի սպառնալիք կա
Հունաստանի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմ...