Վայրագությունները իրենց մոտ վաղեմության ժամկետ չունի. Զախարովա
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրություն է հրավիրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված X սոցիալական ցանցում Գերմանիայի ԱԳՆ-ի տարբեր լեզուներով հաղորդագրությունների տարբերությունների վրա, կոչ անելով ներողություն խնդրել: Այս մասին նա գրել Է Telegram-ի իր ալիքում:
«Բեռլինը պետք է ներողություն խնդրի ռուսալեզու տարբերակի բացակայության վրա։ Ինչու Գերմանիայի ԱԳՆ-ի ռուսալեզու լսարանը չի արժանացել ափսոսանքի և զղջման խոսքերի այն վայրագությունների համար, որոնք Հիտլերի ռեժիմը կազմակերպել է Եվրոպայում։ Հարց Բեռլինին և նրա նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին: Կարծում եմ, որ պատասխանը պարզ է, նրանք ափսոսանք չունեն, երբ սպանում են խաղաղ բնակիչներին: Մենք երեք տարվա ընթացքում համոզվեցինք, որ դա իրենց մոտ վաղեմության ժամկետ չունի», – գրել Է նա:
Զախարովան նաև կոչ է արել Գերմանիային հրաժարվել «Կիևի նեոնացիստների» աջակցությունից, դադարեցնել զենքի մատակարարումները, հեռու մնալ նրանցից, ովքեր հարձակումներ են գործում քաղաքների վրա և սպառնում համաշխարհային առաջնորդներին: Նա ընդգծել է, որ դա «վատ սկիզբ» չէր լինի Եվրոպայում խաղաղության և ազատության պաշտպանության պարտավորությունների կատարման համար:
Ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի գործողությունները խաթարել են միջազգային հանրության վստահությունը Գերմանիայի միջնորդական դերի նկատմամբ: Դիվանագետի խոսքով՝ 2015 թվականից Մերկելը պնդում էր, որ Բեռլինը ակտիվորեն մասնակցում է «նորմանդական ձևաչափին» և աջակցում է Մինսկի համաձայնագրերի իրականացմանը, սակայն այդ հայտարարությունները չեն համապատասխանել իրականությանը:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...