Գիշերը ռմբակոծվել է Հնդկաստանի սահմանային շրջանները
Հնդկաստանի բանակը հայտարարում է սահմանային շրջաններում Պակիստանյան անօդաչու թռչող սարքերի խոցման, ինչպես նաև հակառակորդի գրոհները հաջողությամբ հետ մղելու մասին: Այս մասին հայտնում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է Ա «Ռիա Նովոստի»-ն:
«Գիշերը Պակիստանի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի օգտագործմամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել Արևմտյան սահմանի ողջ երկայնքով: Անօդաչու թռչող սարքերի հարձակումները արդյունավետորեն հետ են մղվել, և դրանց արժանի պատասխան է տրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հավելենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և Նեպալի մեկ քաղաքացի: Հնդկաստանը հայտարարել է, որ ապացույցներ ունի Պակիստանի միջգերատեսչական հետախուզության հարձակմանը մասնակցության մասին: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է Քաշմիրի ահաբեկչության հետ կապված Իսլամաբադի հետ կապված Հնդկաստանի մեղադրանքները:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...