Դա պետք է լինի մեր գերնպատակը. Ավինյան
Մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն ու ապահով միջավայր, որտեղ պատերազմը փոխարինված է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու անվտանգությամբ: Այս մասին ֆեյսբուքում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այսօր նշում ենք ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 80-րդ տարեդարձը՝ որպես համամարդկային արժեքների պաշտպանության խորհրդանիշ։ Հայ ժողովուրդը վճռական մասնակցություն է ունեցել այդ պայքարում. ավելի քան կես միլիոն հայ է մասնակցել պատերազմին, որից արհավիրքին զոհ է գնացել շուրջ 300 հազարը։
Պատերազմի մեկնարկից ի վեր Երևանը, ԽՍՀՄ մյուս քաղաքների հետ միասին, լծվել է հաղթանակը կռելու դժվարին գործին՝ ռազմաճակատի կարիքների համար ապահովելով կապի սարքեր, զինամթերք, ռադիոտեխնիկա, բժշկական միջոցներ և այլն։ Հայ ժողովրդի հարյուրավոր զավակներ են արժանացել ԽՍՀՄ բարձրագույն կոչումների։ Հայերը մարտնչել են նաև արևմտյան ճակատներում, պարտիզանական և ընդհատակյա շարժումներում՝ հերոսանալով դաժան կռիվներում և անձնուրացության ու քաջության օրինակ ծառայելով։
Այսօր աշխարհը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, որտեղ փոքր պետությունների ուղեկիցն են զգոնությունը, դիմադրունակությունն ու կամքը։ Մեր գերնպատակը պիտի լինի ստեղծել կայուն ու ապահով միջավայր, որտեղ պատերազմը փոխարինված է փոխադարձ հարգանքով, հանդուրժողականությամբ ու անվտանգությամբ։
Խոնարհվում ենք հերոսների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ կերտելու խաղաղ ապագա»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պատերազմ չի ՛ լինելու. Փաշինյան
Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհ...
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով լավ նորություններ կլինեն. Միրզոյան
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն։ Այս մասին «Ազատության» հարցին ի պատա...
ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին իրեն է ձգում․ Զախարովա
ՆԱՏՕ-ն շարունակում է Հարավային Կովկասի երկրներն իր ազդեցության գոտի ներքաշելու քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է...
Հայաստանի արձագանքը` ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափին
Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում, ասել է արտաք...