Ակնհայտ սուտ պնդում է արվել. Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է օրերս London Times անունով կայքի հրապարակմանը՝ նշելով, որ ակնհայտ սուտ պնդում է արվել «Հայաստանում իրականացվող կլինիկական փորձարկումների» մասին:
«Ակնհայտ ստահոդ այդ հոդվածի կապակցությամբ ուզում եմ պարզաբանում նեկայացնել` ավելորդ շահարկումներից խուսափելու համար և հանրությանը պատշաճ տեղեկատվություն տալ: Այսպես` դեղագործական արտադրանքի կլինիկական փորձարկումները ՀՀ-ում կարգավորվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով և օրենքից բխող այլ իրավական ակտերով:
Մասնավորապես, Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 168-Ն որոշման համաձայն կլինիկական փորձարկումների իրականացման թույլտվությունը տալիս է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հաստատելով փորձարկման ծրագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված փորձագիտական կազմակերպության փորձագիտական դրական եզրակացության և կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողով) կողմից տրված դրական եզրակացության հիման վրա:
Հոդվածում հիշատակված դեղագործական ընկերություններից (STADA, SERVIER, SANOFI, BAYER) 2018-2025 թվականների ընթացքում միայն Servier ընկերությունն է դիմել կլինիկական փորձարկման թույլտվություն ստանալու հայտով, որը որևէ առնչություն չունի «ստերոիդների և հոգեմետ նյութերի», ինչպես նաև հոդվածում նշված «խոցելի խմբերի» հետ:
Ինչ վերաբերում է նույն հոդվածում ներկայացված Pervitin դեղին, այն գրանցված չէ և չի եղել ՀՀ-ում և կլինիկան հետազոտության հայտ երբևէ չի ներկայացվել: Ընդհանուր առմամբ, հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը»,- գրել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
48 ժամվա ընթացքում պետք է լքեն մեր երկիրը. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան երկու հունգարացի դիվանագետի կուղարկի՝ ի պատասխան Բուդապեշտի գործողությունների: Այս մասին հայտարարել Է արտաքին...
Մենք գիտեինք՝ որ ուժերն են կանգնած Հայաստանի ետևում, դա մեզ չխանգարեց. Ալիև
Երբ ամբողջ հասարակությունը համախմբվում է մեկ նպատակի համար, այն ունակ է մեծ նվաճումների: Ոչ մի ուժ չի կարող դիմակայել ժո...