Մանրամասներ` Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում «Նիկոլ դավաճան» խոսքերով դիմավորելու գործից
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, «Նիկոլ դավաճան»․ «Նիկոլ ցեղասպան» խոսքերով դիմավորելու գործով մեղադրյալ Տիգրան Դերմոյանին։ Դատարանի վճռով՝ Դերմոյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանքը՝ 375 հազար դրամի չափով։ Այս մասին հայտնում է Pastinfo-ն:
Հիշեցնենք, որ 2024թ․ ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում Աննա Հակոբյանին և նրա դստերը «դիմավորել» են «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ դավաճան» , «թուրք» , «առանց թուրք Հայաստան» և այլ վանկարկումներով։ Աննա Հակոբյանին միայն ոստիկանական ուժերի միջնորդությամբ է հնարավորություն տրվել մոտենալ անմար կրակին։
2024թ․ ապրիլի 24-ին Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էր 7 անձ, սակայն մեղադրանք առաջադրվել էր մեկ անձի՝ Տիգրան Դերմոյանին։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Պատերազմը գցեցին մեր ջեբը ու իրենք թռան. Ալեն Սիմոնյան
Ասում էր` ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք, նախարարը, պատասխանեց՝ հարգելիս, ա...
Փաշինյանը մեկնեց Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Հայտնում են ՀՀ Կառավարությունից:Վարչապետը Մ...
Փոխարտգործնախարարը՝ հնարավոր էսկալացիայի մասին
Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ Այս մասին մայի...