Այդ երկիրը սպառնալիք է ներկայացնում ամբողջ Եվրոպայի համար. Ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը, իբր, «սպառնալիք է ներկայացնում ամբողջ Եվրոպայի համար» և կոչ է արել ԵՄ երկրներին պաշտպանական պատվերներ տալ Ուկրաինայում՝ «ռազմական ջանքերին աջակցելու համար»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանը մշտական սպառնալիք է ներկայացնում ամբողջ Եվրոպայի համար։ Հետևաբար, Ուկրաինան պետք է բավականաչափ ուժեղ լինի՝ կանխելու ցանկացած ապագա հարձակում», - ասել է Ֆոն դեր Լեյենը Եվրախորհրդարանի ամբիոնից։
Նա հիշեցրել է, որ Եվրոպան արդեն աջակցել է Կիևին՝ ուղարկելով 50 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։ Այժմ, ըստ Եվրահանձնաժողովի ղեկավարի, Եվրամիությունը պետք է պատվերներ տա անմիջապես Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությանը։
Մինչ այդ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվայի կողմից եվրոպական երկրների վրա հարձակվելու իմաստ չկա։ Նա ընդգծել է, որ ընտրությունների ֆոնին եվրոպական իշխանությունները ակտիվորեն վախեցնում են բնակչությանը «ռուսական սպառնալիքով»։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Մարտուն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Կարեն Բադալյանի «անհետանալուց»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
Պատերազմը գցեցին մեր ջեբը ու իրենք թռան. Ալեն Սիմոնյան
Ասում էր` ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք, նախարարը, պատասխանեց՝ հարգելիս, ա...