Նրանց պատճառով «իսպանական ամոթ» եմ ապրել. Խանդանյան
ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն «իսպանական ամոթ» է ապրել ընդդիմադիրների պատճառով։
ԱԺ-ում այսօր նա հայտարարեց, որ Վալենսիայում կայացած ԵԺԿ համագումարին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ են արել դեմ քվեարկել Հայաստանի վերաբերյալ բանաձևին։
«Բավականին լավ բանաձև էր, խոսում էր ՀՀ-ում ժողովրդավարական առաջընթացի, մարդու իրավունքների, օրենքի գերակայության բնագավառում ռեֆորմների մասին, ԵՄ-ի հետ մերձեցման մասին, գերիների ազատ արձակման մասին և այլն։ Ու ահա առաջ է գալիս իսպանական ամոթը»,- հայտարարեց ՔՊ-ականը։
Նրա խոսքով՝ ԵԺԿ-ն 3 ձեռնպահ քվեարկությամբ ընդունել է բանաձևը։
«Ասում են, թե այդ բանաձևը գրվել է ՔՊ գրասենյակներում, շատ տարակուսելի է այս պնդումը, որովհետև, այդ պարագայում, օրինակ, Եվրոպական պառլամենտի բանաձևերը ևս գրվում են ՔՊ-ում, ՔՊ գրասենյակում է, օրինակ, մշակվում ԱՄՆ–ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը և այլ։ Փաստորեն, աշխարհի ամենուժեղ կուսակցությունն ենք մենք, մեզանից, իսկապես, պետք է անհանսգտանալ»,- հեգնեց ՔՊ-ականը։
Նա ասաց, թե ընդդիմադիրների գործելակերպն արդեն ամոթի հարց չէ, այլ՝ ազգային անվտանգության։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, որը ֆինասավորվում է ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
«Հիշեք, որ Facebook-ից դուրս կյանք գոյություն ունի»: Այս մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ն...
Մարտուն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Կարեն Բադալյանի «անհետանալուց»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդ...