Հնդկաստանն ԱՄՆ-ին առաջարկ է արել
Հնդկաստանն առաջարկել է չեղարկել ԱՄՆ-ից պողպատի, ավտոպահեստամասերի և դեղագործական ապրանքների սահմանափակ ներմուծման մաքսատուրքերը՝ Վաշինգտոնից նմանատիպ քայլերի դիմաց: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ինչպես տեղեկացրել է պարբերականը, առաջարկը հնչել է ապրիլի վերջին հնդիկ պաշտոնյաների Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Երկու կողմերն էլ փորձում են արագացնել այս աշնանը երկկողմ առեւտրային համաձայնագրի կնքումը։
Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ առանց մաքսատուրքի ներմուծումը կտարածվի միայն որոշակի ծավալի ապրանքների վրա։ Սահմանը գերազանցելուց հետո կգործեն ստանդարտ մաքսային դրույքաչափեր:
ԱՄՆ պայմանների թվում է այսպես կոչված Որակի վերահսկման պատվերների (QCOs) հետ կապված խնդիրների լուծումը, որը Վաշինգտոնը համարում է ոչ սակագնային խոչընդոտ։ Խոսքը որակի պարտադիր ստանդարտների մասին է, որոնք պետք է պահպանեն բոլոր արտադրողները, այդ թվում՝ արտասահմանյան։ Ամերիկյան կողմը դրանք անվանում է ոչ թափանցիկ եւ խտրական։
Հնդկաստանն իր հերթին պատրաստ է վերանայել այդ պահանջները որոշակի ոլորտներում, մասնավորապես՝ բժշկական սարքերի եւ քիմիական նյութերի, եւ առաջարկում է համաձայնագիր ստորագրել ստանդարտների փոխադարձ ճանաչման վերաբերյալ:
Ինչպես նշել է պարբերականը, քննարկումը դեռ շարունակվում է, եւ պարզ չէ, թե արդյոք այդ կետերը կներառվեն համաձայնագրի վերջնական տեքստում։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, որը ֆինասավորվում է ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
«Հիշեք, որ Facebook-ից դուրս կյանք գոյություն ունի»: Այս մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ն...
Մարտուն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Կարեն Բադալյանի «անհետանալուց»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդ...