Ճապոնիայում անօդաչու թռչող սարքը լսելով հրահանգը կատարել է. կայծակ է առաջացել
Ճապոնացի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է անօդաչու թռչող սարքին տրված հրահանգով միջոցով կայծակ առաջացնել։ NTT-ի եզակի տեխնոլոգիան ներառում է անթարգել վանդակի և կառավարվող լիցքաթափման օգտագործում, ինչը նոր ներուժ է բացում ոչ միայն բնական տարերքներից պաշտպանության, այլև դրանց էներգիայի օգտագործման համար, գրում է «ՏԱՍՍ»-ը:
Ճապոնական Nippon Telegraph and Telephone Corporation (NTT) հեռահաղորդակցական ընկերության փորձարարներին հաջողվել է հրահանգի օգնությամբ կայծակ առաջացնել՝ հատուկ սարքավորված անօդաչու թռչող սարքի կիրառմամբ։
Փորձարկումները կատարվել են 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունվարը՝ Հիրոսիմայից 63 մղոն հյուսիս Համադա լեռնային շրջանում, գրում է Planet Today-ը։ Դրված էր երկու հիմնական խնդիր՝ անօդաչու թռչող սարքի պաշտպանությունը հզոր լիցքաթափումից և կայծակի հարված հրահրումը։
Առաջին խնդիրը լուծվել է՝ մշակելով 150 կիլոամպեր հարվածին դիմակայելու համար նախատեսված եզակի շանթարգել վանդակ, որը հինգ անգամ ավելի հզոր է, քան միջին կայծակի հարվածը։ Վանդակը նախատեսված է լիցքը հավասարաչափ բաշխելու ամբողջ մակերեսին՝ ապահովելով դրոնի էլեկտրոնիկայի պաշտպանությունը վնասներից։
Երկրորդ խնդիրն ավելի դժվար դուրս եկավ։ Անհրաժեշտ էր անօդաչու սարքը գետնին միացնող հաղորդչի և բարձր լարման անջատիչի միջոցով լիցքաթափում հարուցել։ Հենց որ սենսորները հայտնաբերեցին ամպրոպի ճակատի մոտեցումը, համակարգը էլեկտրական դաշտի վերահսկվող փոփոխություն է ստեղծել, որը նախծանշված վայրում կայծակի հարված է առաջացրել։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբլին արժևորվել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում մայիսի 6-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386,17 դրամ...
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում մայիսի 7-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386,26 դրամ...
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում մայիսի 5-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 386,20 դրամ...
Սպասվում է կարկուտ. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-10-ին առանձին շրջաններում կե...