Դու իրենից ես «դաբրո» ստանում՝ մտնելու քաղաքականություն. Ալեն Սիմոնյան
Տեսա, որ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չի հերքել իր ղեկավարի՝ շարքային գործակալի կարգավիճակի մասին իմ գնահատականը: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Իրոք, դժվար է դա հերքել, երբ գործարաններդ տալիս ես ուրիշին, երբ կապը տալիս ես ուրիշին, երբ գազամուղն Իրանից փոքրացնում ես ու տալիս ես ուրիշին, երբ ուրիշն է քեզ ասում՝ մտի քաղաքականության մեջ ու դու իրենից ես «դաբրո» ստանում՝ մտնելու քաղաքականություն, հետո խնդրում, որ դուրս գաս, հետո շատ նուրբ ասում, որ կարելի է Հայաստանի Հանրապետությունը դարձնել միութենական պետության փոքր մաս, հետո ասում, որ 44-օրյա պատերազմի մեղավորները հայերն են»,- գրել է Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը ասել էր, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի և նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, որը ֆինասավորվում է ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
«Հիշեք, որ Facebook-ից դուրս կյանք գոյություն ունի»: Այս մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ն...
Մարտուն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Կարեն Բադալյանի «անհետանալուց»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդ...