Այդ հայտարարությունները կործանարար են. Իրանի ԱԳՆ
ԱՄՆ ղեկավարության կողմից Իրանի միջուկային ծրագրի «լիակատար վերացման» մասին հայտարարությունները կործանարար են և միայն խոչընդոտում են գործարքի կնքմանը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաեյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրանը միշտ եղել է դիվանագիտական մոտեցման կողմնակից և պնդում է գործարքի շուրջ բանակցությունների շարունակման վրա», - ասել է արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Ապրիլի 26-ին ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը հանրապետության միջուկային ծրագրի և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերացման վերաբերյալ: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը, իսկ իրանականը՝ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Օմանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ կողմերը քննարկել են մի համաձայնագիր, որը ենթադրում է Իրանի լիակատար հրաժարում միջուկային զենքի մշակումից՝ պատժամիջոցների վերացման դիմաց, միաժամանակ պահպանելով Թեհրանի խաղաղ միջուկային էներգիա զարգացնելու իրավունքը:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան անդրադարձել է Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպին
Գիտեք, ասացիք, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ընդհանրապես կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ...
Ալեն Սիմոնյանը հայտնել է` որտեղ է լինելու սահմնազատման վերջին կետը
Այն, ինչ մենք ստացել ենք Տավուշում սահմանազատման շնորհիվ, ՀՀ անկախության հիմնաքարերից մեկն է, լրագրողների հետ զրույցում...
ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տարվում, որը ֆինասավորվում է ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
«Հիշեք, որ Facebook-ից դուրս կյանք գոյություն ունի»: Այս մասին հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ն...
Մարտուն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել Կարեն Բադալյանի «անհետանալուց»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հաստատում է՝ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդ...