Ռուբիոն նշել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման պայմանը
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բացահայտել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքման պայմաններից մեկը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
«Եթե Իսլամական Հանրապետության իշխանությունները ցանկանում են խաղաղ միջուկային էներգիա, ապա պետք է թույլ տան ցանկացած տեսակի տեսուչների մուտքը համապատասխան օբյեկտներ», - նշել է Ռուբիոն։
Նա ընդգծել է, որ սա ներառում է նաև ամերիկացի տեսուչներին։
Ապրիլի 30-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հաջորդ փուլը պետք է տեղի ունենա մայիսի 3-ին Իտալիայի մայրաքաղաքում։ Սակայն հաջորդ օրը կողմերը հայտարարել են Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների միջև հանդիպման հետաձգման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյ...
ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև․ Պետդեպ
Միացյալ Նահանգներն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Եկել է կ...
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու հ...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ.«Սիր...