ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստվում․ Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների «ձախողման» դեպքում։ Միջոցառումները կարող են համաձայնեցվել երկրորդական պատժամիջոցների օրինագծի հետ, որն առաջարկել է ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը: Այս մասին Բարրոն ասել է AFP-ին։
Մայիսի 1-ին հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը նախագիծ է պատրաստել Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդական պատժամիջոցների մասին։ Ըստ այդմ՝ առաջարկվում է 500 տոկոս մաքսատուրք մտցնել այն երկրներից ներմուծման համար, որոնք գնում են ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան։
«Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք ուղեկցել ամերիկյան այս նախաձեռնությունը պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և երեկ ես Լինդսի Գրեհեմի առաջ պարտավորվել եմ, որ մենք կփորձենք համակարգել այս երկու փաթեթները», - ասել է Ժան Նոել Բարրոն։
Հավելենք՝ փետրվարին ԱՄՆ նախագահը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ բոլոր սահմանափակումները։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ չի սահմանում Մոսկվայի դեմ, որպեսզի չխոչընդոտի Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան․ ԴՕԿ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.«Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժվ...