ՌԴ դեսպանատան և Ադրբեջանի ԱԳՆ-ի միջև շփումներ են ընթանում․ Պրիմակով
Ռուսաստանն ու Ադրբեջանը շարունակում են աշխատել Բաքվում գործող «Ռուսական տան» իրավական կարգավիճակի կարգավորման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Շփումներ են ընթանում Ռուսաստանի դեսպանատան և Ադրբեջանի ԱԳ նախարարության միջև։ Այս հարցը լուծում են իրավաբաններն ու արտաքին քաղաքականության ոլորտի մասնագետները։ Այն մեր անմիջական իրավասության սահմաններից դուրս է»,- նշել է Պրիմակովը։
Նրա խոսքով՝ իրավական կարգավիճակի հարցը դեռևս մնում է բաց, սակայն «կան նախադրյալներ դրական արդյունքի հասնելու համար»։
«Կարծում ենք, որ այս հարցը պետք է լուծվի փոխադարձ գոհունակությամբ»,- ավելացրել է նա՝ պատասխանելով Բաքվում «Ռուսական տան» շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցին։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան․ ԴՕԿ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.«Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժվ...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...