Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակը սրվում է․ Պակիստանի ԱԳՆ
Հնդկաստանի և Պակիստանի միջև շարունակվում է էսկալացիան, սակայն մի շարք դիվանագիտական ուղիներ աշխատում են Իսլամաբադի և Նյու Դելիի միջև: Այս մասին հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Վերջին 24 ժամվա ընթացքում գործ են դրվել բազմաթիվ դիվանագիտական ալիքներ։ Այո, ակնհայտ է, որ իրավիճակը սրվում է երկու երկրների միջև, և դա չի կարելի հերքել, սակայն մի շարք դիվանագիտական ուղիներ աշխատում են»,- ասել է նախարարը։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ չնայած Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին խոսակցություններին, Իսլամաբադի և Նյու Դելիի միջև իրավիճակը նախկինի պես լարված է մնում:
Հավելենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Փահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո:
Հիշեցնենք՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Դիմադրության ճակատ» կոչվող խումբը, որը կապված է Ռուսաստանում արգելված «Լաշկար-է-Թաիբա» ահաբեկչական կազմակերպության հետ։ Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան․ ԴՕԿ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.«Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժվ...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...