Ֆիննախարարն անդրադարձել է իր անտոկոս վարկ ստանալուն

Ես մտահոգություններ չունեմ, որովհետև այն փաստերը, որոնք որոշ փաստաբաններ հայտարարել են, դրանք վերցրել են իմ հայտարարագրից, այսինքն դա այն է, ինչը ես հայտարարել եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ մի խումբ փաստաբանների հայտարարել են, որ նախարարի նկատմամբ հնարավոր է քրեական վարույթ հարուցվի, մասնավորապես զրո տոկոսով վարկ ստանալու, քեռու անունով շինություն գրանցելու հետ կապված, հնարավո՞ր է, որ ինքը կոռուպցիոն գործարքների մեջ է:


«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում կամ իրականացրել, վերջացրել է, այդ ուսումնասիրության շրջանակներում ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ, ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր, այդ թվում նաև իմ հաշիվների քաղվածքը, ես ի՞նչ եկամուտներ եմ ունեցել, ի՞նչ ուղղություններով եմ այդ ծախսումները արել, որտեղ ըստ էության երևում են իր հայտարարագրածի ապացույցները:


Եթե որևէ այստեղ խնդրահարույց հարց լինի, վստահ եմ, որ այդ խնդրահարույց մասերը պատասխան կստանան։ Ես չեմ հրավիրվել որևէ այլ մարմնի կողմից, որովհետև ինչքան հասկանում եմ, այդ դատական գործը ոչ թե իմ դեմ էր, այլ դատախազության, որը քրեական հետապնդում չի հարուցել, ենթադրում եմ նաև այն պատճառով, որ այդտեղ հարուցելու որևէ բան չկա»,-ասաց նախարարը:


Խոսելով նտոկոս վարկ ստանալու մասին, Վահե Հովհաննիսյանն ասաց. «Պատմությունը իրականում հետևյալն է. երբ 2020 թվականին պատերազմից հետո մի խումբ ընկերներով որոշեցինք, որ մենք այսպիսի մի տեխնոլոգիական պարկ ենք ուզում հիմնադրել, որը կմեծացներ Հայաստանի զինվածությունը տարբեր բարձր տեխնոլոգիական մշակումներ անելու ուղղությամբ, որոշեցինք այսպիսի բան հիմնադրել: Իմ ընկերներից մեկը որպես իր մասնակցություն այդ գործընթացում, այդ գումարը ներդրեց այս գործի մեջ, որը ձևակերպեց որպես պարտք և որոշվեց, որ ես պետք է ղեկավարեմ այդ ընկերությունը: Սա է ամբողջ պատմությունը:


Հետո, երբ 2021-ի օգոստոսին ստանձնեցի ֆինանսների փոխնախարարի պաշտոնը և արդեն պարզ էր, որ այլևս այդ գործունեությամբ չեմ կարող զբաղվել, ուղղակի այդ պարտքը և այդ ընկերությունը ես փոխանցեցի երրորդ անձի: Այդ ընկերությունը, որքանով տեղյակ եմ, արդեն այդ ներդրման ամբողջ ծավալը իրականացրել է և արդեն գործունեություն է իրականացնում։


Ինչ վերաբերվում է արտոնություն ստանալուն, ապա ճիշտն ասած ես տեղյակ էլ չեմ եղել այդ արտոնության պատմությանը: Այսինքն այդ ընկերությունը սարքավորումներ ներմուծելուց ինչպես բազմաթիվ այլ ընկերություններ, որը սահմանված է նաև մեր կանոնակարգերով, դիմել է էկոնոմիկայի նախարարության ներմուծման արտոնություն ստանալու: