
Արժե՞ հազարավոր զինվորներ կորցնել՝ մի քանի մղոն տարածքի համար․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը կանգնած է լուրջ մարտահրավերի առջև՝ փորձելով օգնել Ռուսաստանին և Ուկրաինային հակամարտության կարգավորման ուղի գտնելու հարցում։
«Մենք ուզում ենք, որ երկու կողմերն էլ որոշ չափով զիջումների գնան՝ պատերազմի դադարեցման համար։ Հուսով ենք, որ նրանք խելամտություն կցուցաբերեն»,- ասել է Վենսը։
Նրա խոսքով՝ «իհարկե, ուկրաինացիները զայրացած են Ռուսաստանի ներխուժման պատճառով, և դա հասկանալի է, սակայն արդյո՞ք արժե շարունակել հազարավոր զինվորների կորցնել՝ ընդամենը մի քանի մղոն տարածքի համար»։
Փոխնախագահը նաև ընդգծել է, որ խաղաղության հասնելու որոշումը պետք է կայացնեն հենց Ուկրաինան և Ռուսաստանը։
«Նույնիսկ նախագահ Թրամփը չի կարող այդ որոշումը կայացնել նրանց փոխարեն»,- եզրափակել է իր ելույթը Վենսը։