Մասկը հեռանում Է Սպիտակ տնից
Ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։ Ինձ համար պատիվ էր աշխատել ձեզ հետ։ Այս մասին Սպիտակ տանը Թրամփին ասել է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը, գրում է The New York Times-ը:
«Ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։ Ինձ համար պատիվ էր աշխատել ձեզ հետ, ուստի շնորհակալ եմ ամեն ինչի համար: Առաջին 100 օրվա ընթացքում մենք անհավանական հաջողություններ գրանցեցինք։ Ինչպես բոլորն ասում էին, դա ավելին է, քան նախկինում ցանկացած վարչակազմի օրոք»,- ասել է Մասկը:
ԱՄՆ նախագահն ի պատասխան հայտարարել է, որ Մասկն իսկապես շատ բան է զոհաբերել իր վարչակազմում աշխատելու համար և ժամանակի նրա հանդեպ «շատ անարդար են վարվել»։
«Այս երկրում մարդկանց ճնշող մեծամասնությունը իսկապես հարգում և գնահատում է Ձեզ, և այս ամբողջ դահլիճը կարող է վճռականորեն ասել, որ Դուք իսկապես շատ եք օգնել մեզ: Դուք կարող եք մնալ այնքան, որքան ցանկանում եք»,- հավելել Է Թրամփը ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...
Սա այդ երկրի ինքնաոչնչացումն է․ Զախարովա
Սա ճանապարհ է Գերմանիայի համար դեպի անդունդ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնա...
Վարդան Ղուկասյանը վերադառնալու է Հայաստան․ ԴՕԿ
ԴՕԿ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.«Վարդան Ղուկասյանը եղել է ժողովրդի կողքին դժվ...