
Կոչ ենք անում դատապարտել այս նողկալի ահաբեկչությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը միջազգային հանրությանը և մասնագիտացված կազմակերպություններ կոչ է անում վճռականորեն դատապարտել Ալեշկիում Կիևի իշխանությունների կողմից իրականացրած ահաբեկչությունը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Ակնհայտ է ռուս խաղաղ բնակչության դեմ հերթական արյունալի ռազմական հանցագործությունը։ Կոչ ենք անում միջազգային հանրության ողջախոհ հատվածին և մասնագիտացված բազմակողմ կազմակերպություններին վճռականորեն դատապարտել այս նողկալի ահաբեկչությունը։ Այս ոճրագործությունը կրկին բացահայտեց Կիևի իշխանությունների ահաբեկչական մեթոդներն ու քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելենք՝ Ուկրաինայի զինված ուժերը FPV-դրոնների օգնությամբ զանգվածային հարված են հասցրել Խերսոնի մարզի Ալյոշկիի շուկային։ Նախնական տվյալներով՝ 7 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել էր, որ Ռուսաստանից Ուկրաինայի տարածքի վրա 5 «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ է արձակվել և տարբեր տեսակի 170 անօդաչու թռչող սարքեր: