Իսրայելը պաշտոնապես դիմել է մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին
Երուսաղեմի ծայրամասերում օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը դիմել է տասնյակից ավելի երկրների՝ հրդեհաշրջման աշխատանքներում օգնություն խնդրելով, գրում է Times of Israel-ը:
«Նախարարը դիմել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեդիայի, Արգենտինայի, Իսպանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Իսրայելը պաշտոնապես օգնություն է խնդրել նաև Հունաստանից, Կիպրոսից, Խորվաթիայից, Իտալիայից և Բուլղարիայից, քանի որ տեղական ռեսուրսները չեն կարողանում դադարեցնել արագ տարածվող հրդեհները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելենք՝ տեղի հրշեջ-փրկարարական ծառայությունը հաղորդել Է առնվազն 5 վայրում բռնկված հրդեհների մասին: Բոցը արագ տարածվել է, քանի որ շոգն ու ուժեղ քամին դժվարացրել են կրակի հետ գործ ունենալը։ Տասնյակ մարդիկ են տուժել, նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
Կադրեր՝ ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել տղամարդուն․ փաստաբանը ահազանգում է
Իմ պաշտպանյալի թույլտվությամբ հրապարակում եմ նրա կողմից տրամադրված տեսանյութն ու լուսանկարները, որոնք փաստում են Արմավիր...
Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ անչափահաս օտարերկրացին գետն է ընկել
Ապրիլի 27-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնակա...
Իրանի ՆԳ նախարարը՝ պայթյունի պատճառի և մեղավորների մասին
65 մարդու կյանք խլած պայթյունի պատճառ են դարձել անփութությունն ու խախտումները, ինչպես նաև այն, որ նավահանգստում չեն պահպ...
Վրաստանում՝ երիտասարդին սպանած տղայի ընտանիքը, ծնկաչոք ներողություն է խնդրում
Վրաստանի Կազբեկի շրջանում երիտասարդին սպանած տղայի ընտանիքը ծնկաչոք ներողություն է խնդրել սպանվածի ընտանիքից։ Այս մասին...