Պատահարներ

Իրանի ՆԳ նախարարը՝ պայթյունի պատճառի և մեղավորների մասին

65 մարդու կյանք խլած պայթյունի պատճառ են դարձել անփութությունն ու խախտումները, ինչպես նաև այն, որ նավահանգստում չեն պահպանվել անվտանգության միջոցառումներն ու քաղաքացիական պաշտպանության կանոնները…

65 մարդու կյանք խլած պայթյունի պատճառ են դարձել անփութությունն ու խախտումները, ինչպես նաև այն, որ նավահանգստում չեն պահպանվել անվտանգության միջոցառումներն ու քաղաքացիական պաշտպանության կանոնները, հաղորդում Է իրանական Tasnim գործակալությունը: 


«Հետաքննություն անցկացնելու համար հանձնաժողով է ստեղծվել, մեղավորները ձերբակալվել են, նրանք բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես արդեն երեկ բացատրել եմ, թե ինչպես է տեղի ունեցել այդ ողբերգությունը։ Տեղի է ունեցել անփութություն, մասնավորապես, անվտանգության կանոնների խախտում  և անզգուշություն»,- հայտարարել է Իրանի Ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենին։


Պայթյունի ճշգրիտ պատճառը իշխանությունները դեռ չեն հայտնել, սակայն նավահանգստի մաքսային ծառայությունում ավելի վաղ ասել են, որ դա հավանաբար տեղի է ունեցել պահեստում քիմիական և վտանգավոր նյութերի բռնկման պատճառով:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250