Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի և նրա գործընկերների դեմ կիրառված նոր պատժամիջոցների փաթեթը՝ առևտրատնտեսական ոլորտում Իսլամական Հանրապետության հետ համագործակցության համար: Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։


Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը ընդլայնել է իրանական նավթի և դրա տեղափոխման համար ենթադրաբար օգտագործվող նավերի դեմ պատժամիջոցները։ ԱՄՆ պատժամիջոցները թիրախավորում են երկու ընկերություններ և դրանց հետ կապված երկու նավ, որոնք ենթադրաբար ներգրավված են իրանական նավթի տեղափոխման լոգիստիկ շղթայում։


«Արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցները Իրանում ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև մի շարք այլ երկրների ֆիզիկական անձանց դեմ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում նրանց համագործակցության պատրվակով», - ասվում է Արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։


Բագային նաև ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթը անվանել է ԱՄՆ պաշտոնյաների կողմից այլ երկրների օրենքը, իրավունքներն ու շահերը խախտելու հստակ և համառ փորձ, ինչպես նաև «զարգացող երկրների միջև հարաբերությունները տնտեսական ահաբեկչության միջոցով ոչնչացնելու» փորձ։ Նա ընդգծել , որ նոր պատժամիջոցները հստակ վկայում են ԱՄՆ պաշտոնյաների հակասական մոտեցման և Իրանի հետ բանակցություններում դիվանագիտական ​​ուղին առաջ մղելու նրանց կամքի ու լրջության բացակայության մասին։

Քաղաքականություն