Իդեալականն ու՞ր, նա ու՞ր. Աջապահյանը` Քոչարյանի մասին
Երրորդ նախագահի հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին: Այս իշխանության հետ համեմատության մեջ, այո, պաշտպանում եմ երկրորդ նախագահին: Առաջինի հետ համեմատության մեջ պաշտպանում եմ երկրորդ նախագահին, բայց իդեալականի հետ համեմատության մեջ, իդեալականը ու՞ր, երկրորդ նախագահը ու՞ր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Ուրեմն չորսն էլ փաստորեն, օգտակար չեն եղել այս երկրին և այս պետությանը: Բայց ամենից քիչ վնաս, գոնե տերիտորիալ ամբողջականության, անվտանգության առումով եղել է երկրորդ նախագահի օրոք:
Այնպես չեղավ որ ես երկրորդ նախագահին պաշտպանում եմ մոլեռանդ պաշտպանողների պես: Այս ասելուց հետո շատերը իմ մտերիմներից ինձ հետ թշնամանալու են, որովհետև իրենց համար Ռոբերտ Քոչարյանը սարսափելի կերպար է։ Ինձ համար սարսափելի կերպար չի։
Ասում են մարտի մեկ, հոկտեմբերի 27: Ի՞նչ կապ ունի այդ մարդը հոկտեմբերի 27-ի, մարտի մեկի հետ: Եթե կապ ունի, ինքը բանտում պիտի լիներ, ինչո՞ւ բանտում չի։ Եթե բանտում եղել է, արդեն դուրս է եկել, ուրեմն արդեն մեղքը քավել է։ Շուկայում ամեի մի կանաչի ծախող համոզված է, որ հոկտեմբերի 27-ի և մարտի մեկի հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է, բայց դատարանը չի կարողանում ապացուցել»:
Նմանատիպ հոդվածներ
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյ...
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու հ...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ.«Սիր...
ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև․ Պետդեպ
Միացյալ Նահանգներն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Եկել է կ...